Հարց քաղաքացիներից` զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ո՞ր կատեգորիաների անձինք ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին: Կարող եք Ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected]  հասցեին:

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ո՞ր կատեգորիաների անձինք ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք:
Լիա Բարսեղյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն՝
1. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք,
2. Այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,
3. ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք,
4. ՀՀ-ում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,
5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,
6. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները,
7. ՀՀ ազգային հերոսները,
8. «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձինք,
9. ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային (այդ թվում՝ պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամները:
Նշված ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը իր ընտրությամբ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 2015թ. հուլիսի 1-ից զինվորական կենսթոշակները բարձրացել են. շարքային զինծառայողների եւ նրանց ընտանիքների կենսաթոշակների միջին չափը 25.000 դրամ է, իսկ սպայական զինծառայողների կենսաթոշակի միջին չափը՝ 87.674 դրամ:




Լրահոս