Ամփոփիչ շրջայց և բնակարանաշինության ծրագրի նոր փուլի մեկնարկ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» ղեկավարները բնակարանաշինության ծրագրի 2015 թ. արդյունքներն ամփոփել են Արագածոտնի մարզում: Անցած տարվա ընթացքում այս մարզում կիսակառույց տան շինարարությունն ավարտել և/կամ տունը վերանորոգել է 10  ընտանիք: Համագործակցող կառույցների ղեկավարներն այցելել են Մելիքգյուղ համայնք, ուր բնակարանաշինության ծրագրով աջակցություն է ստացել երեք ընտանիք.  գնվել ու  վերանորոգվել է մեկ տուն, ավարտվել է մեկ կիսակառույցի շինարարություն,  հիմնովին փոխվել է մեկ տանիք, ամրացվել են նաև տան կրող պատերը:

790161b7-035a-4d89-b58e-0f16459b037b

Վարդանյանների բազմանդամ ընտանիքը  8 հոգով, 27 տարի բնակվել է վագոն-տնակում, որի մետաղյա պատերը ձմռանն աննկարագրելի սառն են եղել,  ամռան տապին՝ վառարանի պես տաք:  Այդ վագոն-տնակում են ծնվել ու մեծացել վեց երեխաները: Այժմ Վարդանյաններն ապրում են նախկինի վիճակի հետ համեմատության եզրեր չունեցող պայմաններում. գնված ու վերանորոգված բնակարանում:

63ca9b27-e915-49b4-baf8-9f950b9c29c7

«Ասում են հույսը վերջինն է մեռնում, բայց հավատացեք, ընտանիքս արդեն հույս էլ չուներ, թե մի օր հրաշք կկատարվի ու տուն կունենանք: Քառորդ դարից ավելի ապրելով առանց տարրական կենցաղային պայմանների, ինքներս էլ արդեն համակերպվել էինք այդ տխուր վիճակին: Բայց լինո՛ւմ են հրաշքներ, ու մեր ընտանիքի պատմությունն էլ դա է փաստում: Աստված օրհնի բոլոր նրանց, ովքեր անտունին տան տեր են դարձնում»,-ասել է ընտանիքի մայրը՝ Սուսամբարը:

52ebeabf-0246-4b76-a265-f31792e59a24

«Ամենաշատը, որը գնահատել եմ և շարունակում եմ հպարտանալ դրանով՝ հայի գեներում առկա մարդասիրությունն է. մեկը մյուսի կողքին կանգնելու, աջակցելու պատրաստակամությունը: Սա մի հատկանիշ է, որը պետք է ամուր փայփայել: Այս ծրագիրն ասվածի լավագույն վկայությունն է. Մեկ տարվա ընթացում 40 ընտանիք ձեռք է բերել ոչ միայն տուն, այլև՝ լավ բարեկամներ:

5d0262ba-ee37-47fc-9063-f2a4456c0bfc

«Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցելով՝ տարբեր մարզերում տանտիրոջ կողքին իրենց կամավորական աշխատանքով կանգնել են նաև մեր երկու կազմակերպության աշխատակիցները: Ծրագիրը շարունակվելու ենք նաև այս տարի: Նախատեսում ենք դարձյալ աջակցել ավելի քան 40 ընտանիքի, որի համար կհատկացվի շուրջ 105 մլն. դրամ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

a44a8e13-b523-4987-b474-9370c0adc718

«Հատկանշական է, որ 2015թ բնակարանաշինության ծրագրի ամփոփումը հենց այս տանն է կատարվում: 40 ից՝  այս ընտանիքն ամենաանմխիթար պայմաններում էր ապրում, և այստեղ հակադրությունն առավել տեսանելի է: Ուրախալի է տեսնել  ընտանիքի կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխությունը»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

ea2c7ae6-fbbf-45b0-a08c-09df50a42013

2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ը  228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես:




Լրահոս