Թուրքիան մեծացրել է Սիրիայի սահմանի երկայնքով տեղակայված տանկերի և հաուբիցների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի զինված ուժերը մեծացրել են Սիրիայի սահմանի երկայնքով տեղակայված տանկերի և հաուբիցների թիվը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով թուրքական Hurriyet պարբերականին:

Ռազմական աղբյուրը հաղորդում է, որ նման որոշումն ընդունվել է՝ Սիրիայի տարածքից թուրքական Քիլիս քաղաքի ուղղությամբ վերջին հրթիռակոծությունների ֆոնին:

Թուրքական Քիլիսը վերջին շաբաթվա ընթացքում 4 անդամ ենթարկվել է հրթիռակոծության, որի արդյունքում 5 մարդ է զոհվել և ավելի քան 20 մարդ վիրավոր է: Թուրքական հրետանին իր հերթին պատասխան կրակ է բացել «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ:

Պարբերականի աղբյուրը նշում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածությունից հետո թուրքական ՌՕՈւ-ը չեն կարողանում ներխուժել սիրիական տարածք, քանի որ Անկարան ակնկալում է, որ ԻՊ դիրքերի ուղղությամբ ավիահարվածներ պետք է հասցնի ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիան:




Լրահոս