Հարց քաղաքացիներից` ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կցանկանայի իմանալ, թե կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցման համար:

Քրիստինե Դանիելյան (31 տարեկան, թարգմանչուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման համար ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը. – ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը. -ամուսնության բացակայության մասին տեղեկանք՝ օտարերկրյա իրավասու մարմինների կողմից՝ «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայով սահմանված ապոստիլով, հաստատմամբ՝ նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ (եթե պետությունը կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման, իսկ ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված առանձին երկրների պարագայում որեւէ հաստատում անհրաժեշտ չէ): -նախկին ամուսնության դադարումը հաստատող փաստաթուղթ, եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ՝ ստորագրությունների վավերականության ապոստիլով հաստատմամբ (եթե պետությունը «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961թ. Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, փաստաթղթերը ենթակա են հյուպատոսական վավերացման), նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությամբ. – անձնագրի պատճենը՝ ՀՀ նոտարական թարգմանությամբ հաստատված:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարերկրյա քաղաքացիների կամ օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում, բացի պետական տուրքից, վճարվում է կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը հետեւյալ չափերով՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար՝ 150.000 ՀՀ դրամ, 5 աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար՝ 120.000 ՀՀ դրամ, 7 աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար՝ 90.000 ՀՀ դրամ:




Լրահոս