Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկները երկրորդ կյանք կստանան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 27-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել ավանդական «Ծաղկահավաք» միջոցառումը: Ինչպես 2010թ.-ից ի վեր ամեն տարի, «Ծաղկահավաք»-ն իրականացվել է Հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

IMG_0272

Այս նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար:

IMG_0349

Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում:

IMG_0273

«Այս նախաձեռնությունը մի քանի տարիների ընթացքում դարձավ ապրիլի 24-ի բնականոն շարունակությունը: «Ծաղկահավաք»-ի գաղափարն այնքան համահունչ էր մարդկանց ակնկալիքներին, որ բոլորինը դարձավ՝ առավել մեծ արձագանք գտնելով հատկապես երիտասարդների շրջանում. սա է կազմակերպիչներիս ամենակարևոր ձեռքբերումը:

IMG_0389

Հարգանքի տուրք մատուցելու այն մղումը, որ տասնյակ հազարավորների ամեն տարի ապրիլի 24-ին բերում է հուշահամալիր, այժմ ամբողջականացվում է Ծաղկահավաքով»,- նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:

IMG_0295

«Այս միջոցառումը ներառում է իր մեջ փոփոխության, լավատեսության, վերածնունդի խորհուրդը. մի քանի օր առաջ՝ սրտի մորմոքով այստեղ բերված ծաղիկներն այսօր վերածվելու են գեղեցիկ բացիկների, որոնց վրա երախտագիտության խոսքեր կգրվեն, մի մասն էլ կօգտագործվի հողի մշակման համար, որի վրա նոր ծառեր կաճեն:

IMG_0298

Կարևոր է վառ պահել հիշողությունը, սակայն պետք է նայել առաջ և ստեղծել նորը, դառնալ ավելի ուժեղ և գիտակից՝ ինքներս մեր և մեր շրջապատի հանդեպ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

IMG_0335

Ծաղկահավաքին մասնակցել են հասարական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և պաշտոնյաներ:




Լրահոս