Սերգեյ Հովհաննիսյանը (Կադիլակ Սերոժ)` Արթուր Բաղդասարյանի կողքին. Շենգավիթում բացվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության գրասենյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Շենգավիթ վարչական շրջանում տեղի է ունեցել “Հայկական վերածնունդ” կուսակցության նոր գրասենյակի բացման արարողությունը, որին մասնակցում էին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Շենգավիթ վարչական շրջանի ՀՎԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանը, ԱԺ ՀՎԿ պատգամավորներ, կուսակցականներ և հյուրեր:

6

Ողջունելով ներկաներին` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ նոր գրասենյակն ավելի հարմարավետ պայմաններ է ստեղծում կուսակցական արդյունավետ աշխատանք իրականացնելու համար, միևնույն ժամանակ շեշտել է, որ այս գրասենյակի բացումն իր մեջ նաև մեծ խորհուրդ ու պատասխանատվություն է պարունակում, քանզի, ըստ “Հայկական վերածնունդ” կուսակցության առաջնորդի, հենց Շենգավիթ համայնքի հետ են կապված իրենց քաղաքական թիմի կարևոր հաջողությունները, ուստի այդ ավանդույթները պետք է պահպանվեն և զարգացվեն:

2

Արթուր Բաղդասարյանն իր խոսքի վերջում շնորհավորեց Շենգավիթի կուսակցականներին և մաղթեց բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:

3

Գրասենյակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար Սերգեյ Հովհաննիսյանը, ԱԺ պատգամավորներ  Հեղինե Բիշարյանը, Լևոն Դոխոլյանը:

4

Վերջինս, որպես Շենգավիթ  համայնքի  “Հայկական վերածնունդ” կուսակցության նախագահ, շնորհակալություն հայտնեց ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին և ներկաներին` վստահեցնելով, որ նոր գրասենյակը հնարավորություն կտա էլ ավելի արդյունավետ կերպով լծվել կուսակցական աշխատանքներին:

5

Նշենք, որ արարողության ժամանակ Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար նախկին ՀՀԿ-ական Սերգեյ Հովհաննիսյանը (Կադիլակ Սերոժ) ևս Արթուր Բաղդասարյանի կողքին էր:




Լրահոս