
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը նամակ է ուղարկել թիմի երկրպագուներին` կոչ անելով գնել աբոնեմենտներ 2016/17թթ. մրցաշրջանի հանդիպումների համար:
«Կասկած անգամ չկա, որ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները լավագույնն են աշխարհում: Թիմի եւ երկրպագուների միջեւ հարաբերությունները միշտ էլ յուրահատուկ են եղել: Ձգտում եմ հասնել հաջողության ակումբի եւ երկրպագուների համար, որոնք գնում են աբոնեմենտներ:
Մեզանից յուրաքանչյուրը քրտնաջան աշխատանք է կատարում, որպեսզի ակումբին վերադարձնի իր հին բարձրունքին: Ձեր աջակցությունն անգին է, ֆուտբոլիստները դա շատ են գնահատում»,- հոլանդացի մարզչի խոսքերն է մեջբերում goal.com-ը: