Ամենահարուստ հիփ-հոփ աստղերը՝ ըստ Forbes-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Forbes ամսագիրը հրապարակել է 2016 թվականի ամենահարուստ հիփ-հոփ աստղերի վարկանիշային ցուցակը։ Վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Շոն Կոումզը, ով հայտնի է Փաֆ Դեդդի անունով։ Նրա կարողությունը գնահատվում է 750 մլն դոլար։

Երկրորդ տեղը զբաղեցնում են Անդրե Ռոմել Յանգին, նույն ինքը՝ Dr. Dre-ին ($710 մլն)։ Երրորդ հորիզոնականում Շոն Կորի Քարթերն է՝ Jay Z-ն։ Նրա կարողությունը գնահատվում է 610 մլն դոլար։

Նրանց հաջորդում է Բրայան Ուիլյամսը, ով հայտնի է որպես Birdman ($110 մլն)։ Հնգյակը եզրափակում է Դրեյքը՝ 60 մլն դոլար կարողությամբ։ Նշվում է, որ Դրեյքն առաջին անգամ է հայտնվել հարուստ ռեփերների հնգյակում՝ հնգյակից դուրս մղելով 50 Cent-ին։




Լրահոս