«Ազատություն Ջնդի Ամարյանին». բողոքի ցույց Կառավարության դիմաց (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատություն Ջնդի Ամարյանին» պաստառներով եզդի համայնքի մոտ 2000 ներկայացուցիչ բողոքի երթ են կազմակերպել: Նրանք պահանջում են ազատել «Արևելյան խոհանոց» ռեստորանի սեփականատեր Ջնդի Ամարյանին, որին ձերբակալել են սույն թվականի ապրիլի 1-ին: Ազգությամբ եզդի, հոգևոր շեյխ Օզմանյան Ազիզը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ ռեստորանում ծեծկռտուք է եղել, ինչ հետևանքով ձերբակալվել է Ջնդի Ամարյանը: Նա ասաց, որ մյուս ձերբակալվածներին ազատ են արձակել, իսկ Ջնդի Ամարյանին` ոչ:

Նշենք, որ նրանք այս պահին արդեն Կառավարություն շենքի դիմաց են:

Հավելենք, որ նրանք չեն պատրաստվում մնալ Կառավարության շենքի մոտ. երթով առաջ են շարժվում:

b28c892f-efcf-421f-b832-ebf398403884




Լրահոս