Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասն ու հարձակվող Գարեթ Բեյլը «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումից հետո բուժզննում են անցել, հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանական ակումբի բժիշկները երկու ֆուտբոլիստների մոտ էլ վնասվածքներ են ախտորոշել: Ուելսցին աջ ծնկի հետ խնդիրներ ունի, իսկ կոստառիկացին` ձախ ոտքի աքիլեսյան ջիլի: «Ռեալ»-ը չի նշել, թե այդ ֆուտբոլիստների ապաքինման համար որքան ժամանակ կպահանջվի, ուստի հայտնի չէ` նրանք կկարողանան մասնակցել առաջիկա խաղերին, թե ոչ: