Մանչեսթեր Սիթին հնարավոր է հրաժարվի Գյունդողանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը չի մասնակցի Եվրո-2016-ին: Դրանից հետո անգլիական «Մանչեսթեր Սիթիում» կարող են հրաժարվել 25-ամյա ֆուտբոլիստի ձեռք բերելու գաղափարից,- տեղեկացնում է «SunSport»-ը:

 Գերմանացին վերջին մրցաշրջաններում պարբերաբար ստանում է տարրատեսակ վնասվածքներ՝ շարքից դուրս մնալով երկար ժամանակով: 2014 թվականին նա մեջքի վնասվածքի պատճառով բաց էր թողել աշխարհի առաջնությունը, որում Բունդեսթիմը նվաճել էր ոսկե մեդալներ:

  «Մանչեսթեր Սիթին» ցանկանում էր ամռանը ձեռք բերել Գյունդողանի տրանսֆերը, սակայն այժմ թիմն իմաստ չի տեսնում 30 մլն եվրո վճարել այդքան հաճախ վնասվածք ստացող ֆուտբոլիստի համար:




Լրահոս