ԱԺ արտահերթ նիստում այսօր 103 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծի ընդունմամբ սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված ժամկետը 2017 թվականի հուլիսի 1-ից
Հիշեցնենք, որ 2014-ին կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հասարակության եւ քաղաքական ուժերի միահամուռ պայքարի արդյունքում մինչեւ 2017 թվականի հուլիս էր հետաձգվել մասնավոր հատվածի վրա կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառությունը: