Ինչն է եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների մոտ տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելու խոչընդոտի պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ տեխնիկական խնդրով պայմանավորված՝ ընկերության բաժանորդների մի մասի մոտ, տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս, նկատվել են որոշակի դժվարություններ: Ձայնային ծառայություններն այս ժամանակահատվածում լիովին հասանելի են եղել:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խմբի կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում` 18:00-ի դրությամբ խնդիրը վերացվել է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար:




Լրահոս