
Կառավարության այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց որոշում, որի մշակումը պայմանավորված է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո ստեղծված իրավիճակի հետևանքով կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող և զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ համարվող աշխատողների համար աշխատանքային լրացուցիչ երաշխիքների սահմանմամբ:
«Աշխարհազորային համարվող աշխատողների աշխատանքային իրավունքների լիարժեք պաշտպանության համար իրավական հիմքերի ապահովման նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով աշխարհազորայինների համար սահմանել աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ (աշխատատեղի պահպանում և վարձատրության կազմակերպում)՝ կամավորական հիմունքներով մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում»,- նշեց նախարարը: