Հայաստանի հավաքականը մեկնեց Չեխիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը եւ Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Չեխիա, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հայաստանի հավաքականը 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում կխաղա Չեխիայի թիմի հետ: Խաղը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին, Երեւանի ժամանակով 20:00-ին, Պրահայի “Էդեն Արենա” ստադիոնում։ Հայաստանի հավաքականը կհանգրվանի Պրահայի “Մարիոտ Կորտյարդ Ֆլորա” հյուրանոցում:  
Հայաստանի հավաքականի կազմը.
Դարպասապահներ. Ռոման Բերեզովսկի (“Դինամո” Մոսկվա, Ռուսաստան), Գեւորգ Կասպարով (“Զոբ Ահան”, Իրան), Արսեն Բեգլարյան (“Գանձասար”)։ 
Պաշտպաններ. Ռոբերտ Արզումանյան (,Ակտոբեե, Ղազախստան), Կամո Հովհաննիսյան (“Փյունիկ”, Հայաստան), Լեւոն Հայրապետյան (,Վիձեւե, Լեհաստան), Հրայր Մկոյան (,Գանձասարե, Հայաստան), Արթուր Ավագյան ( “Գանձասար”, Հայաստան), Վարազդատ Հարոյան (“Փյունիկ”, Հայաստան), Տարոն Ոսկանյան (“Փյունիկե”, Հայաստան), Անդրանիկ Ոսկանյան (“Միկա”, Հայաստան)։ 
Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան (“Բորուսիա”, Դորտմունդ, Գերմանիա), Արթուր Եդիգարյան (“Կայրաթ”, Ղազախստան), Դավիթ Մանոյան ( “Փյունիկ”, Հայաստան), Կառլեն Մկրտչյան (“Անժի”, Ռուսաստան), Գեւորգ Ղազարյան (,Շախտյորե, Ղազախստան), Մարկոս Պիզելի (“Կրասնոդար”, Ռուսաստան), Արաս Օզբիլիս (“Սպարտակ”, Մոսկվա, Ռուսաստան), Դավիթ Հակոբյան (“Շիրակ”, Հայաստան), Կարեն Մուրադյան (“Շիրակե, Հայաստան)։ 
Հարձակվողներ. Յուրա Մովսիսյան (“Սպարտակ”, Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսով (“Ուրալ”, Ռուսաստան), Սարգիս Ադամյան (“Հանզա”, Գերմանիա)։




Լրահոս