Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Գետափնյա փողոցի թիվ 2 հասցեում այրվել է 700 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Հովտաշեն գյուղի Պարույր Սևակ փողոցի թիվ 17 տան բակում` 200 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Բարեկամության փողոցի թիվ 4 հասցեում՝ չգործող մանկապարտեզի մոտակայքում` 300 քմ խոտածածկ տարածք, ջերմա֊հար֊վել՝ 9 ծառ, Ֆանտան գյուղի “Ավազան” կոչվող հանդամասում՚ մոտ 1,5 հա, Մայակովսկի գյուղի գերեզմանատան մոտակայքում՚ 1500 քմ բուսածածկ տարածք, Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 16-րդ կմ-ի մոտակայքումայրվել է 20 հա ցորենի հնձած արտ, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում՚ 3000 քմ խոտածածկ տարածք և 3 ծառի փչակ, ջերմահարվել 7 ծառ, Նորագյուղ թաղամասի ,Հանրապետա֊կան մանկական վերականգնողական կենտրոնիե մոտակայքում՚ 6000 քմ բուսածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:




Լրահոս