Խի՞ ես գոռում, ոչխա՛ր. Գորիկ Հակոբյանը՝ զոհված զինվորի մորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվայում արած այն հայտարարությունը, համաձայն որի մեր երկիրը անդամակցելու է Մաքսային միությանը, որեւէ կերպ չեն ցանկանում մեկնաբանել կառավարության անդամները: Մինչ նիստի մեկնարկը գործադիրի շենքի դիմաց հավաքված լրագրողները փորձում էին նախարարներից հետաքրքրվել, թե ինչպես կմեկնաբանեն Սերժ Սարգսյանի հայտարարությունը: Գրեթե բոլոր նախարարները խուսափում էին լրագրողների հարցերին պատասխանելուց: Նրանք հայտարարում էին, որ նիստից ուշանում են:
ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ինչպես եք վերաբերվում Սերժ Սարգսյանի՚ Մաքսային միությանը անդամակցելու որոշմանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը տվել է շատ կարճ պատասխան. “Դրական եմ գնահատում”,- ասել է ՕԵԿ-ական նախարարը ու արագ հեռացել:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը եւս մեր լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ նորմալ է գնահատում:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը շտապում է եւ լրագրողների հարցերին պատասխանել չի կարող:
Իսկ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը բավականին ագրեսիվ է արձագանքել, երբ լրագրողները փորձել են մոտենալ նրան: ,Դուք կարո՞ղ եք տարրական կուլտուրա ունենալ, եւ երբ մարդը քայլում է, չմոտենալ եւ այսպիսի բաներ չանելե:
Ի դեպ` ՀՀ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, երբ մոտենում էր կառավարության շենքին, դրսում ցուցարարներից վանկարկում էին: Դա առաջացրեց Գ. Հակոբյանի զայրույթը, ով արձագանքեց. “Այ ոչխար, խի՞ ես գոռում”:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում




Լրահոս