Ռազմամթերք՝ դպրոցի տանիքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.15-ին,   ոստիկանության Նաիրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի դպրոցի տանիքում ռազմամթերք կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ամոնիտի 38 լիցք, 3 մեծ և 12 փոքր տրոտիլե գլանակ, հակատանկային 2 ական` առանց պայթուցիչի, լուսարձակող 8 փամփուշտ, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 27  և 7,62 մմ տրամաչափի  2 փամփուշտ, “ՏՕԶ” հրացանի 53   փամփուշտ, 3 ճայթիչ հրապատիճ և 24 սմ բռնկիչ ուղ: Նշվածն արձանագրությամբ հանձնվել է սակրավորներին՝ տեղափոխելու և ոչնչացնելու համար: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս