Հրդեհ Ուրցաձոր գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 5-ին, ժամը 02.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ուրցաձոր գյուղում այրվում է տուն և անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 17 և 19 տների բակերում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.58-ին, մարվել՝ 07.09-ին:
Այրվել են Ա. Ս.-ին պատկանող թիվ 17 տան բակում գտնվող անասնագոմի տանիքը (75 քմ), ներսում պահեստավորված 140 հակ անասնակեր և կից տան տանիքը` մասնակի (10 քմ) ու Գ.Ղ.-ին պատկանող թիվ 19 տան բակում գտնվող անասնագոմի տանիքը (70 քմ), ներսում պահեստավորված 130 հակ անասնակեր:




Լրահոս