Հայ մարզիկների պատվիրակությունը մեկնեց Ֆրանսիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայ մարզիկների պատվիրակության խումբը մեկնեց Ֆրանսիա՝ Յուրի Վարդանյանի գլխավորությամբ
Կեսգիշերից հետո, Երևան – Փարիզ չվերթով հայաստանյան մարզական մեծաթիվ պատվիրակությունը մեկնեց Փարիզ՚ մասնակցելու սեպտեմբերի 7-15-ը Նիա քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ մարզամշակութային խաղերին:
Մեր մարզիկներն երկրորդ անգամ են մասնակցում այս միջազգային խաղերին, որն իր ընդգրկման մասշտաբներով և նշանակությամբ աշխարհում երկրորդն է` օլիմպիականից հետո:
Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, աշխարհի ու օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն լեգենդար մարզիկ` Յուրի Վարդանյանը:
Հայաստանը ներկայացնող մարզիկները կմասնակցեն 5 մարզաձևերում` խճուղային հեծանվավազք, սեղանի թենիս, աթլետիկա, ձյուդո և ազատ ոճի ըմբշամարտ:
Վնասվածքի պատճառով ըմբշամարտիկ Միհրան Ջաբուրյանի փոխարեն Նիս է մեկնել Օհան Գիքինյանը (55 կգ):
Պատվիրակության կազմում ընդգրկված են ազատ ոճի ևս 5 ըմբշամարտիկ` Աշոտ Տերտերյանը (60 կգ քաշային), Նարեկ Սիրունյանը (66 կգ), Մերուժան Զադոյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (84 կգ), Վիկտոր Կազիշվիլին (96 կգ), Անդրանիկ Գալստյանը (120 կգ ) և 3 մարզիչ՚ Ավետիք Վարդանյանը, Հապետնակ Կուրղինյանը, Լյովա Վարդանյանը:
Ձյուդո մարզաձևը Նիսում կներկայացնեն` Գրիգոր Իվանյանը (60 կգ), Տիգրան Վարոսյանը (60-66կգ), Սուրիկ Գառնիկյանը (66-73կգ):
Թեթև ատլետիկա մարզաձևում կներկայանան հեռացատկորդներ` Վարդան Փահլևանյանը, Արսեն Սարգսյանը, Լևոն Աղասյանը (եռացատկ), Մելիք Ջանոյանը (նիզակի նետում), աղջիկներից` Սաթենիկ Հովհաննիսյանը, Ամալիյա Շառոյանը (400 մ արգելավազք):
Սեղանի թենիս մարզաձևում հանդես կգան Հասմիկ Խաչատրյանը, Համլետ Հակոբյանը (մարզիչ` Ֆելիքս Սարգսյան):
Խճուղային հեծանվավազքում կմրցեն Տիգրան Վարդազարյանը, Վարշամ Դարբինյանը, Էդուարդ Մաթոսյանը, Հարություն Բարսամյանը, Մհեր Մկրտչյանը, (մարզիչ` Ալբերտ Սոլոյան):
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային նախորդ խաղերը անցկացվել են Լիբանանում և այն ժամանակ Հայաստանն ԱՊՀ երկրներից միակ մասնակիցն էր:
Ի դեպ, մեր առաջին մասնակցությունն այն ժամանակ նշանավորվեց արծաթե և բրոնզե 3 մեդալներով ու անվանական մրցանակային տեղերի նվաճումով, ինչպես նաև լավագույն մասնակցության համար արժանացանք կազմկոմիտեի հատուկ մրցանակին:




Լրահոս