Ֆինանսների նախարարն ընդունեց ԱՄՀ Հայաստանյան առաքելության ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 5-ին նախարար Դավիթ Սարգսյանն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ու գնահատեցին համագործակցության նոր ծրագրի բանակցությունների ընթացքը. ԱՄՀ-ն նախատեսում է Հայաստանում սկսել ֆինանսական նոր ծրագիր՝ երկարաձգվող վարկավորման ծրագրի տրամաբանությամբ: Հանդիպման ընթացքում նախարարն ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկեց նաև մակրոտնտեսական միջավայրին և ֆինանսական ոլորտին առնչվող այլ հարցեր: 
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս