Տեղի է ունենալու ՀՀԿ նիստ. տարածքում բազմաթիվ ոստիկաններ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը: ՀՀԿ շենքը շրջափակված է բազմաթիվ ոստիկաններով: Այնտեղ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հավաքված են նաեւ քաղաքացիներ, որոնց չի թույլատրվում մոտենալ շենքին: Ոստիկաններն ամեն շենքին մոտեցողին հարցնում են, թե ով են եւ ինչ նապատակով են եկել այդտեղ, լրագրողներից էլ բեյջեր են պահանջում։ 
Նշենք, որ ՀՀԿ ԳՄ նիստին Սերժ Սարգսյանը ներկայացնելու է Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված հարցերը:




Լրահոս