Վիճաբանություն Հյուսիսային պողոտայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 3-ին,  ժամը 00.35-ին,  թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ “ձախ քունքային մասի փափուկ  հյուսվածքների սալջարդ” ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացի Վաֆա Ա.-ն,  որը հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Երևանի Հյուսիսային պողոտայում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Հյուսիսային պողոտայի թիվ 3 հասցեի մոտ, նույն հասցեում գտնվող “Բիլայն” ընկերության երեք  աշխատակիցներ վիճաբանել են Վաֆա Ա.-ի հետ, որի ժամանակ հարվածել են վերջինիս և պատճառել վնասվածք: 
Սեպտեմբերի 3-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում  թիվ 1 համալսարանական հիվանդանոցից կրկին  հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի կոտրվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Ալբերտ Ա.-ն, որը հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքը ստացել է ԵՊՃՀ-ի սպորտ դահլիճում:
Նույն օրը, ժամը 17.00-ին, քրեական հետախուզության բաժնի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  պարզվել է, որ Ալբերտ Ա.-ն վնասվածքը ստացել է ոչ թե ԵՊՃՀ սպորտ դահլիճում, այլ Վաֆա Ա.-ի և նրա ընկերների հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, միաժամանակ պարզվել է “Բիլայն” ընկերության մյուս աշխատակիցների ինքնությունը՝ Հայկ  Ս., Գուրգեն Մ. և Մնացական Ս.,  որոնք հրավիրվել են բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս սեպտեմբերի 2-ին,  ժամը 23.35-ին Հյուսիսային պողոտայում վիճաբանել են Վաֆա Ա.-ի և նրա երեք ընկերների հետ, որի ընթացքում հարվածել են միմյանց:
Սեպտեմբերի 3-ին, ժամը 18.30-ին,  Ալբերտ Ա.-ից և Գուրգեն Մ.-ից ընդունվել են հաղորդումներ: Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս