Թուրքիայի հարավ-արևելքում և Հյուսիսային Իրաքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն այսօր հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության դիրքերի ուղղությամբ, փոխանցում է Reuters-ը:
Ապրիլին և մայիսի սկզբին թուրքական ավիացիան մի քանի նման օպերացիաներ է իրականացրել, որոնց մասնակցել է ավելի քան 20 ինքնաթիռ:
Նշվում է, որ թուրքական օդուժի հարվածների տակ են հայտնվել Իրաքի հյուսիսում մի քանի շրջաններում ՔԱԿ զինապահուստները, զինյալների ապաստարաններն ու կրակակետերը:
Ավիահարվածների հետևանքով ՔԱԿ 10 զինյալ է սպանվել: