Լոնդոնի «Արսենալ»-ը փորձում է ձեռք բերել «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերային իրավունքները: Այս մասին տեղեկացնում է Il Corriere dello Sport-ը:
Նրանք արդեն առաջարկ են կատարել Մադրիդի «Ռեալ»-ին, որն ամռանը, ըստ ամենայնի, 30 միլիոն եվրոյի դիմաց կվերադարձնի իսպանացի հարձակվողին:
Լոնդոնյան ակումբը պատրաստ է 65 միլիոն եվրո հատկացնել 23-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար: