Արտեմ Ասատրյանը պատրա՞ստ է հեծանիվով աշխատանքի գնալ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն բոլոր հանձնարարականները, որոնք տրվել են վարչապետի կողմից, մանրամասն քննարկվելուց հետո կընդունվեն արդյունավետ և օպտիմալ որոշումներ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հարցին` արդյոք կրճատումները սոցիալական լարվածության չե՞ն հանգեցնի, նախարարը նշեց. «Բոլոր կողմերը հաշվի առնելով հարցի, որոշումներն այնպիսին կլինեն, որ լարվածություն չառաջանա: Մենք բոլորս այն կարծիքին ենք, որ արտադրողականությունը պետք է բարձրացվի և դա նշանակում է, որ կոմպլեքսացման դեպքում բոլոր խնդիրները կլուծվեն: Այս պահին թվի հետ կապված կոնկրետ տեղեկատվություն չենք կարող տալ»:

Ասատրյանը նշեց, որ իրենց համակարգից կկրճատվի 41 մեքենա: «Դրանք համակարգի տարբեր ստորաբաժանումներին սպասարկող մեքենաներն են: Հաշվի առնվել են խնդիրները, որ չխոչընդոտի աշխատանքին», – հավելեց նա:
Նախարարը նաև նշեց, որ այս խնդիրները կլուծվեն նաև մեքենաներից հրաժարվելու դեպքում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս