EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են հունական Կարպատոս կղզուց դեպի հարավ, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով հունական հեռուստաալիքի տվյալներին:
Հունաստանի զինված ուժերը հաստաստել են ինքնաթիռի բեկորների հայտնաբերման փաստը:
Գործակալությունը՝ հղում անելով ՊՆ-ում իր աղբյուրներին, հայտնել է, որ հունական իշխանությունները, որոնք ինքնաթիռի որոնման աշխատանքներ են անցկացնում, «ռադարներից կորելու վայրից դեպի հարավ-արևելք 50 մղոն հեռավորության վրա ջրի մակարդակի վրա 2 օբյեկտ են հայտնաբերել»:
Հիշեցնենք, որ EgyptAir ավիաընկերությանը պատկանող Airbus A320-ը, որն իրականացնում էր Փարիզ-Կահիրե չվերթը, կործանվել էր հունական Կարպատոս կղզու մոտակայքում: Ինքնաթիռում 66 մարդ է գտնվել: