Ֆրանսիացի փորձագետները հաստատում են EgyptAir-ի ինքնաթիռում ծխի ահազանգի մասին տվյալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերլուծության և հետաքննության ֆրանսիական բյուրոյի (BEA) փորձագետները հաստատել են ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ Միջերկրական ծովում անհետացած EgyptAir ավիաընկերությանը պատկանող A320 ինքնաթիռում ծուխ է նկատվել, փոխանցում է BFM TV-ն:

Ընդ որում, BEA-ի տվյալները մեջբերում է նաև The Wall Street Journal-ն այն մասին, որ ծուխը տեղի է ունեցել զուգարանում: Նշում է նաև, որ տվյալները բավարար չեն, որպեսզի հաստատվի, որ ինքնաթիռում ահաբեկչություն է տեղի ունեցել:Ավելի վաղ ավիափորձագետները EgyptAir-ի ինքնաթիռի վրա հարձակման վարկած են առաջ քաշել:

Ավելի վաղ  Reuters պարբերականը հայտնել էր, որ եգիպտական A320-ում ծխի վտանգ է գրանցվել վթարից մի քանի րոպե առաջ:




Լրահոս