ԿՈՆՍՈՒԼՏԱՑԻԱՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ երեկոյան, եվրոպական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է. «Այս տարվա հուլիսին մենք ավարտին ենք հասցրել Հայաստանի հետ ասոցացման (այդ թվում՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ)` երեքուկես տարի տեւած բանակցությունները: Այդ համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին ԵՄ-ի աջակցությամբ առաջ տանել համակարգային մոդեռնիզացիայի եւ բարեփոխումների ծրագիրը` համընդհանուր արժեքների, քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրացման հիման վրա:
Մենք ի գիտություն ենք ընդունում Հայաստանի` Մաքսային միությանը միանալու ակնհայտ ցանկությունը: Անհամբեր սպասում ենք, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ նպատակներ է հետապնդում Հայաստանը եւ ինչպես է ցանկանում ապահովել դրանց համատեղելիությունն ու այն պարտավորությունները, որոնք ստանձնել է ասոցացման համաձայնագրի միջոցով: Երբ կավարտվեն այդ կոնսուլտացիաները, մենք հետեւություններ կանենք` առաջ գնալու ուղղությամբ: Մենք ցանկանում ենք եւս մեկ անգամ ընդգծել, որ ԽՀԱԱՊ ասոցացման համաձայնագիրը հիմք է բոլորին ձեռնտու բարեփոխումների համար, եւ ոչ թե զրոյական խաղադրույքով խաղ է, եւ այն չի կարող համատեղվել ԱՊՀ անդամ երկրների տնտեսական համագործակցության հետ»:




Լրահոս