ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե դու դառնում ես Մաքսային միության անդամ, արդեն դու սուվերեն չես»:

Շավարշ Քոչարյան

ՀՀ փոխարտգործնախարարն այս խոսքերն ասել էր մի քանի օր առաջ, իսկ սեպտեմբերի 3-ին՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը մտնում է Մաքսային միություն: Փաստորեն, ըստ Շավարշ Քոչարյանի՝ Ս. Սարգսյանը ծախեց մեր անկախությունը, մեր սուվերենությունը: Այսպես է բխում Շ. Քոչարյանի խոսքերից, եւ միտքը, իհարկե, տրամաբանական է, սակայն հարցն այն է, որ դա մի քանի օր առաջ էր, եւ հետաքրքիր է՝ Ս. Սարգսյանի վերադարձից հետո արդյոք Շ. Քոչարյանը կկրկնի իր միտքը, թե նույնիսկ չի էլ «հիշի» այդ մասին եւ կասի, որ դա շատ մտածված ու ճիշտ քայլ էր՝ ազգային շահերից բխող:




Լրահոս