ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը չի ծառայել բանակում, ապա նա կարո՞ղ է ստանալ ՀՀ երկքաղաքացիություն, թե՞ այս դեպքում ծառայած լինելու պայմանը պարտադիր բնույթ է կրում:

Արմեն Մխիթարյան (25 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:

ՀՀ սփյուռքի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ինչպես տեսնում ենք, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը գտնվում է կիսապատերազմական վիճակում, եւ մեր երկրի քաղաքացիություն ունեցող յուրաքանչյուր երիտասարդի` բանակում ծառայելու հանգամանքը խիստ կարեւոր է, այդուամենայնիվ, այս հարցում մեզ մոտ կարգն ավելի մեղմացված է, քան, օրինակ, նույն Ռուսաստանում, որի քաղաքացիությունը ստանալիս հաշվի չի առնվում մինչ այդ այլ երկրում ծառայած լինելու հանգամանքը:




Լրահոս