Հայազգի կինն առաջին անգամ նվաճել է Էվերեստի գագաթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին հայ կինը նվաճել է աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էվերեստի գագաթը: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով տեղեկացրել է Ալպինիզմի հայկական ֆեդերացիան: Հերոսուհին Իրինա Խարազովան է, ով ռուսական խմբի հետ մայիսի 20­-ին Նեպալի ժամանակով ժամը 8­ին հասել է Էվերեստի գագաթ:

Խումբը ղեկավարում է Ալեքսանդր Աբրամովը, ով արդեն 7­-րդ անգամ է հասնում գագաթին, թիմի ավագը Լյուդմիլա Կորոբշենկոն է, ով նվաճել է Էվերեստի գագաթն արդեն 3­-րդ անգամ: Իրինա Խարազովան ապրիլի 24-­ին Ֆեյսբուքում տեղադրել է լուսանկարներ, որտեղ նա ձեռքին պահել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների դրոշները` գրելով. «Էվերեստի բազային ճամբարում էլ չեմ մոռանում 101 տարի առաջ իրագործված հանցագործության մասին»: Էվերեստը ծովի մակարդակից հաշված բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռն է՝ 8848 մետր:




Լրահոս