Սողանքի հետևանքով 13 մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էվերեստի ձյան սողանքի հետևանքով մահացել է 13 մարդ, յոթը անհետ կորած են համարվում, տեղեկացնում է Նեպալի զբոսաշրջության նախարարությունը:

Ձյան հզոր ալիքը ծածկել էր նեպալցի 25 ուղեկցորդներին ուրբաթ օրը: Փրկարարները հայտնաբերել են 13 մահացածների դիակները, և տեղափոխել գրեթե 3,5 հազար մետր բարձրության վրա տեղակայված բազային ճամբար: Մյուս յոթ նեպալցիների որոնումները շարունակվում են:

Երեք ուղեկցորդներին ինքնաթիռներով տեղափոխել են լեռնային երկրի մայրաքաղաք` Կատմանդու, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:




Լրահոս