
Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի սկզբնամասում, սեպտեմբերի 9-ին, տան տանիք է այրվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.05-ին, մարվել՝ 18.52-ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարերը 56 քմ, ննջասենյակն ամբողջությամբ` գույքով (16 քմ), մյուս ննջասենյակը գույքով` մասամբ: