Արտեմ Ասատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախագահությամբ մայիսի 24-ին տեղի է  ունեցել  Հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի օրակարգին անցնելուց առաջ նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ այս տարի Ժնևում կայանալիք Աշխատանքի միջազգային կազմակերպության համաժողովին Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է սոցիալական եռակողմգործընկերության կողմերով: «ՀՀ վարչապետի որոշմամբ այս տարի համաժողովին Հայաստանը կներկայանա երեք կողմերի՝  ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության, ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի մասնակցությամբ: Համաժողովին կներկայացվի Հայաստանում աշխատանքի, զբաղվածության, սոցիալական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու բարեփոխումները»,-ասել է նախարարը:

Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ սոցիալական գործընկերների հետ միասին այդ համատեքստում կներկայացվի ծրագիր-առաջարկ, իսկ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի Հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդամներին:

Այնուհետև, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության աշխատանքիանվտանգության նկատմամբ վերահսկողության բաժնի պետ Արայիկ Մկրտչյանը ներկայացրել է ՀՀ առողջապահությաննախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից 2015 թվականին աշխատանքի ոլորտումիրականացված աշխատանքների մասին զեկույցը:

Զեկույցին հաջորդած քննարկման ընթացքում  որոշվել է  աշխատանքիանվտանգության և առողջության պահպանման նկատմամբ առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակովառաջարկություն մշակել և ներկայացնել տեսչական բարեփոխումների խմբին:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն իր հերթին ներկայացրել է, թե ինչպես կարելի էհետագա բարեփոխումների ընթացքում օգտագործել Աշխատանքի Միջազգային Կազմակերպության հետ համատեղ իրականացված «Նպաստավոր գործարար միջավայր կայուն ձեռնարկությունների համար» վերլուծության վերաբերյալ առաջարկությունները: Այս առումով նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ առաջարկը կքննարկի ՀՀ վարչապետի հետ և հնարավորության դեպքում, ևս մեկքննարկում կկազմակերպվի ՀՀ կառավարությունում:

Հանդիպման ավարտին, «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որից հետո հանձնաժողովի կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումներն օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին 




Լրահոս