
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիշեցնում է, որ կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի՝ «Լիցք» ծառայության միջոցով վերալիցքավորման դեպքում միջնորդավճար չի գանձնվում: «Լիցք» ծառայությունը գործել է այս սկզբունքով գործարկման առաջին օրվանից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը կոչ է անում իր բաժանորդներին հետևել և պահանջել, որ լիցքավորման գումարը հաշվեկշռին փոխանցվի ամբողջությամբ:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու գիտես, որ կարող ես: