Այսօր նպատակներն այնպիսին են, որ ամենալավ գործն էլ քննադատներ է ունենում: Քաղաքացի է Ղարաբաղի կամ ՀՀ, ինքն էլ իր տեսակետն է ասում: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով ԼՂՀ ՊԲ հիմնադիր Սամվել Բաբայանի կողմից հնչած քննադատություններին:
Անդրադառնալով ՀՀ ՊՆ ձերբակալություններին և այն տեսակետներին, կարծես քառօրյա պատերազմին էին սպասում, պաշտոնանկություններ և ձերբակալություններ կատարելու համար, Սահակյանը նշեց. «Չեմ կարծում, որ նման բան կա, չեմ էլ կարծում, որ ձերբակալություններն օդում են լինում: Պետք է սպասենք մինչև դատախազությունն իր խոսքն ասի»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում