Մայիս ամսին «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 4145 զանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի մայիսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» Թեժ գիծ ծառայության միջոցով ստացվել է 4145 զանգ:

Ստացված զանգերից 1197-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 407-ը՝ ընտանիքի անապահովության, 650-ը՝ երեխայի խնամքի, 211-ը՝ երեխայի ծննդյան միանվագի, 228-ը՝ մայրության նպաստի, 148 զանգ՝ կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (25), ավանդի փոխհատուցման (214) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:

Մայիս ամսին ստացվել է 168 բողոք, որից 2–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 8-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, 1-ը՝ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններին, իսկ 157-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:

Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի հիմնական մասը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս