Անբուժելի հիվանդություն ունեցող աստղեր. նույնիսկ ամենավտանգավոր ախտորոշումը չի կարող խոչընդոտել կարիերային (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաճախ ենք բողոքում առողջական խնդիրներից և նույնիսկ ամենասովորական մրսածության ժամանակ մեզ աշխարհի ամենադժբախտ մարդը համարում: Կարելի է օրինակ վերցնել այն հայտնիներից, ովքեր չնայած առողջական լուրջ խնդիրներին՝ շարունակում են իրենց կարիերան և մնում իրենց փառքի գագաթնակետին:

Երբ ախտորոշումը չի կարող խոչընդոտել կարիերային:

Անջելինա Ջոլի – Օնկոլոգիա

1

Մի քանի տարի առաջ դերասանուհին խոստովանեց, որ  BRCA1 գենի մուտացիայի պատճառով մեծ է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Դրանից հետո ողջ աշխարհով մեկ տարածվեց այն նորությունը, որ Ջոլին հեռացրել է իր կրծքագեղձերը: Եվ մինչ բոլորը քննարկում էին, թե արդյոք նա պետք է նման քայլի դիմեր, Ջոլին պատրաստվում էր նոր վիրահատությանը՝ ձվարանների և ֆալռփեան խռղռվակների հեռացմանը: Հետաքրքրական էր այն, որ դերասանուհու մայրը, մորաքույրն ու տատիկը մահացել են հենց կրծքագեղձերի և ձվարանների քաղցկեղից:

Թոմ Քրուզ – Դիսլեքսիա

2

Թոմ Քրուզի համար պայմանագիր կարդալն իրական «անհնարին առաքելություն» էր, դրա պատճառը՝ դիսլեքսիա: Այսպես է կոչվում կարդալու և գրելու անընդունակությունը, ընդ որում, այդ հիվանդությունը ոչ մի կապ չունի թուլամտության հետ, այդ ախտանիշով մարդիկ բարձր ինտելեկտ, լսողություն և տեսողություն ունեն: Թոմը տարբերություն չի տեսնում տառերի միջև, չի կարողանում բառեր կազմել, չի հասկանում կարդացածի իմաստը: Ի դեպ, այդ հիվանդությամբ էին տառապում Ուինսթոն Չերչիլը, շվեդ արքայադուստր Վիկտորիան, Ալբերտ Էյնշտեյնը, Լեոնարդո դա Վինչին, Հանս Քրիստիան Անդերսենը, Վլադիմիր Մայակովսկին:

Քիմ Քարդաշյան – Պսորիազ

3

Քիմ Քարդաշյանը չի կաշկանդվում ողջ աշխարհին ցույց տալ իր մարմինը: Եվ նույնիսկ գիտնականները փորձում են պարզել նրա ֆենոմենը՝ թե ինչու է Քիմը, ով չի համապատասխանում ժամանակակից գեղեցկության չափանիշներին, այդքան դուր գալիս տղամարդկանց: Եվ շատերը նույնիսկ չեն կռահում, որ Քիմը տառապում է մաշկային լուրջ հիվանդությամբ՝ պսորիազով: «Ես այդպես էլ չկարողացա բուժել այդ հիվանդությունը: Ես արել եմ ամեն ինչ, այդ իսկ պատճառով անհարմար զգալու պատճառ չունեմ, երբ մերկ եմ նկարահանվում»,- ասել է Քիմը:

Դևիդ Լեթերման – Կորոնար շնչերակ

4

Հանրահայտ հեռուստահաղորդավար: Մոտ կես դար եթերում: Նրա հեռուստաշոուում եղել են կոկաինի ազդեցության տակ գտնվող աստղեր, վեճեր, մերկապար, նախագահներ և նույնիսկ «կատաղած» Մադոննա: Եվ նրա հյուրերից և հեռուստադիտողներից քչերը գիտեն, որ հաղորդավարը տառապում է կորոնար շնչերակ հիվանդությամբ: Ի դեպ, հենց Լեթերմանի հաղորդման ժամանակ Թոմ Հենքսը խոստովանեց, որ հիվանդ է:

Թոմ Հենքս – Դիաբետ

5

Դերասանը խոստովանել է, որ տառապում է շաքարային դիաբետով 36 տարեկանից: Հիվանդությունը ձեռքբերովի է, և, ցավոք, կարող է վարակել յուրաքանչյուրին: Նստակյաց կյանք, ավելորդ քաշ, ճարպակալում, բարձր զարկերակային ճնշում և խոլեստերին. այս բոլոր գործոնները հանգեցնում են հիվանդության զարգացմանը:

Ջեք Օսբորն – Ցրված սկլերոզ

6

Մի քանի տարի առաջ հայտնի կինոպրոդյուսեր, դերասան Օզզի Օսբորնի որդու մոտ ախտորոշեցին ցրված սկլերոզ, երբ նա կորցրեց աջ աչքի տեսողության 60 տոկոսը: Ցրված սկլերոզը նյարդաբանական անբուժելի հիվանդություն է:

Մայքլ Ջեյ Ֆոքս – Պարկինսոնի հիվանդություն

7

«Հետ դեպի ապագա» ֆիլմի աստղը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ: Դերասանը հրաժարվեց իր վերջին մշտական աշխատանքից, քանի որ վախենում էր, որ ախտանիշները կազդեն իր խաղի վրա: Եվ միայն մի քանի տարի հետո վերադարձավ կինո: Թերապիայի և կամքի ուժի շնորհիվ՝ Մայքլին հաջողվեց վերահսկել հիվանդությունը:

Բիլի Բոբ – Գլյուտենի անհանդուրժողականություն

8

Այս հիվանդության ժամանակ մարդիկ վատ են տանում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, տառապում են անքնությամբ և քրոնիկ հոգնածությամբ: Եվ հիվանդների մեծ մասը տառապում է արյան մեջ երկաթի պակասից:




Լրահոս