Armenian text to speach

Ինչո՞ւ Տիգրան Ուրիխանյանն անտեսվեց. պարզաբանում է Գալուստ Սահակյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, թե վերջերս հայ-ռուսական միջխորհրդարանական կոմիտեի նիստին մասնակցող պատվիրակության կազմում ինչո՞ւ Բարգավաճ Հայաստան խմբակցության կազմից մեկ թեկնածու դուրս մնաց և չընդգրկվեց:

Ավելի մանրամասն` տեսանյութ:

Հիշեցնենք, որ օրերս մամուլում լուրեր էին շրջանառվել այն մասին, որ ԲՀԿ-ի և Տիգրան Ուրիխանյանի վերջերս ջերմացած հարաբերությունները կրկին լարվել են։ «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, «Ալյանս» կուսակցության ղեկավարը պատրաստվում է այս քառօրյային հայտարարել ԲՀԿ քվոտայով բոլոր միջազգային պատվիրակություններից դուրս գալու մասին:

Պատճառը ԲՀԿ ղեկավարության կողմից դեռեւս անցած տարի պատվիրակությունների մասով Ուրիխանյանի հետ ձեռք բերված երկկողմանի պայմանավորվածության խախտումն է, ավելի կոնկրետ՝ նրան գործուղումներից հետ պահելը եւ պատվիրակության այլ անդամով փոխարինելը։




Մամուլի Տեսություն

Լրահոս