Արցախ աշխարհում որևէ իրադրություն չկա. կան մարդիկ, որոնք ապրում են էնպես, ինչպես Հայաստանում և ամբողջ աշխարհում: Եթե որևէ վրիպումներ կամ բախումներ կան, դրանք Արցախ աշխարհի հետ կապ չունեն: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արցախում տիրող իրավիճակին, նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Պատգամավորի հետ կատարվածը խուլիգանություն եմ համարում: Բաբայանի մասին խոսելը համարում եմ ժամանակի շունչը ոչ իր վրա վերցնող խոսակցություններ: Էնպես չի, որ եթե եկել է Բաբայանը, ուրեմն Արցախը փոխվում է, սովորական կյանքի փշրանքներ են»,- նշեց նա: Սահակյանը նշեց, որ ինքը ուրախ է ցանկացած հայի վերադարձի համար: «Չի կարելի մարդու անցած ճանապարհն այս օրերին վերցնել և փչացնել: Բավականին լուրջ կարծիք կա իր նկատմամբ», – հավելեց նա:
Մանրամասները` տեսանյութում: