ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012-2013 թվականների համապետական ընտրություններին ընդառաջ իշխանական վերնախավը մտմտում է բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների գույքի եւ եկամուտների հայտարարագրման գործառույթի «սեփականատեր» Պետեկամուտների կոմիտեի ձեռքից վերցնել այդ լիազորությունը: Պատճառն այն է, որ եթե այդ կառույցը միայն ընդունում է պաշտոնյաների եւ պատգամավորների հայտարարագրերը առանց հարկումներ կատարելու, ապա չպետք է տիրապետի այդ տեղեկությանն ընդհանրապես: Այդ նոր, կարելի է ասել «ուժային կառույցը» պետք է անցնի Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանցից մեկի ենթակայության տակ, որպեսզի «աղքատության թուղթ» չտան այս կամ այն օլիգարխին` նրա համար ճանապարհ բացելով դեպի Ազգային ժողով կամ Կառավարություն: Նոր կառույցի ղեկավարը կենթարկվի միմիայն Սերժ Սարգսյանի միանձնյա հրահանգներին` առանց բարեկամական միջամտությունների:




Լրահոս