Հարց քաղաքացիներից` այլ պետության քաղաքացիություն ձեռք բերած անձը քրեական պատասխանատվության կենթարկվի՞ դրա մասին չհայտնելու դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը այլ պետության քաղաքացիություն է ձեռք բերել, որի մասին չի հայտնել համապատասխան մարմնին, ապա ո՞ր դեպքում քրեական պատասխանատվության կհանգեցնի դա:

Դիանա Գաբրիելյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կառավարության լիազոր մարմնին չհայտնելը ՀՀ այն քաղաքացու կողմից, որը հավակնում է այնպիսի պաշտոն զբաղեցնել, որը զբաղեցնելն օրենքով արգելված է այլ պետության քաղաքացի հանդիսացող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաեւ այն պաշտոնատար անձի կողմից, որն օրենքի համաձայն չէր կարող լինել նաեւ այլ պետության քաղաքացի, պատժվում է ազատազրկմամբ երեքից հինգ տարի ժամկետով՝ զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում ՀՀ կառավարության լիազոր մարմնին չհայտնելը պատժվում է տուգանքով:




Լրահոս