Էրդողանը կիսատ է թողել Մուհամմեդ Ալիի հուղարկավորության արարողությունն ու վերադարձել Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար ամերիկյան Կենտուկի նահանգ ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիսատ է թողել արարողությունն ու որոշել է Թուրքիա վերադառնալ, փոխանցում է Hürriyet-ը:

Հաշվի առնելով Ռամադանի ամիսը՝ Էրդողանը մասնակցել է միայն «ջանազա-նամազին» (մուսուլմանի հուղարկավորությունից առաջ աղոթք): Պլանավորվում էր, որ նա պետք է մասնակցի լեգենդար բռնցքամարտիկի հուղարկավորության արարողությանը, սակայն նամազից հետո նա որոշել է վերադառնալ Թուրքիա:

Sözcü ընդդիմադիր պարբերականի տվյալների համաձայն՝ արարողության կազմակերպիչները չեն համաձայնվել Քաաբայից բերված ծածկոցով Մուհամեդ Ալիի դագաղը ծածկելու՝ Էրդողանի առաջարկի հետ: Ինչպես նաև հաղորդվում է, որ մերժել են նաև Ղուրանից քառյակ կարդալու առաջարկը:




Լրահոս