2016թ. հունիսի 10-ին` ժամը 00:10-ի սահմաններում, «Աղստև» գետը վարարելով քանդել է «Քարևարդ» ՍՊԸ-ի կողմից գետի վրա կառուցված ՀԷԿ-ի ամբարտակի պատնեշը և քշել տարել այդ պահին ամբարտակի պատնեշի վրա աշխատանքներ կատարող, նույն ՀԷԿ-ի բանվոր Վարուժան Ֆրունզեի Գաբրիելյանին։
Ձեռնարված որոնողական աշխատանքների արդյունքում Վ.Գաբրիելյանի դիակը հայտնաբերվել է 2016թ.-ի հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի հատվածում` Աղստև գետում:
Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: