ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով «ՏԵԶ-ՏՈՒՐ» գործակալությունը, որը հիմնականում Անթալիայի տուրիստական ուղեւորություններով է զբաղվում, Հայաստանում համագործակցելով մոտ 307 տուրիստական գործակալների հետ, միլիոնավոր դոլարների հասնող հարկային պարտավորությունը չի վճարել ու նույնիսկ դատական քաշքշուկների մեջ է հայտնվել: Թե ինչն է այդ իրավիճակի պատճառը,  մեր աղբյուրները չբացահայտեցին: «ժողովուրդ»-ը փորձեց «ՏԵԶ-ՏՈՒՐ»-ի մասին տեղեկանալ ընկերության ղեկավարներից, սակայն ապարդյուն: Երկու օր շարունակ մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: «Ժողովուրդ»-ի թղթակիցը այցելեց «Տաշիր» առեւտրի կենտրոն, որտեղ ոչ վաղ անցյալում գործում էր «Տեզ-Տուր»-ի գրասենյակը: Սակայն փակ էր: Առեւտրի կենտրոնից տեղեկացրին, որ դեռեւս անցած տարվա աշնանից գրասենյակում մարդ չկա: Հուսով ենք, որ գոնե հրապարակումից հետո նրանք կգտնվեն, քանի որ գոնե մեկ անգամ Անթալիայում եղած մարդը գիտի, թե ինչ հզոր կազմակերպություն է «ՏԵԶ-ՏՈՒՐ»-ը:




Լրահոս