ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում Disney World զվարճանքների այգում կոկորդիլոսը 2 տարեկան երեխային քաշելով դեպի ջուրն է տարել:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Grand Floridian Resort & Spa հյուրանոցի մոտակայքում գտնվող այգու տարածքում, ուր 5 հոգուց բաղկացած ընտանիքը եկել էր հանգստանալու:
Ոստիկանության հաղորդմամբ՝ ողբերգության պահին ընտանիքը եղել է արհեստական լճի ափի մոտ: Անսպասելիորեն կոկորդիլոսը ջրից դուրս է ցատկել և երկու տարեկան երեխային քաշելով տարել դեպի ջուրը: Հայրը նետվել է ջուրը, որպեսզի փրկի որդուն, սակայն նրան չի հաջողվել:
Ոստիկանությունը փնտրում է երեխայի մարմինը, սակայն հաղորդվում է, որ հավանական է, որ նրանց չհաջողվի, քանի որ սովորաբար կոկորդիլոսները ամբողջությամբ կուլ են տալիս իրենց զոհին: