Յուրի Չայկան, ով 2006թ.-ից Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազն է, վերանշանակվել է այդ պաշտոնում, փոխանցում է «Իզվեստիա»-ն:
Համապատասխան որոշումն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային Խորհուրդը:
Չայկայի թեկնածությունը ներկայացրել է ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Արթուր Մուրավյովը:
ՌԴ անվտանգության և պաշտպանության հարցով կոմիտեի ղեկավար Վիկտոր Օզերովը նույնպես հայտարարել է որոշման միաձայն աջակցության մասին:
«Ընդունելով այդ որոշումը՝ մենք հիմնվել ենք Յուրի Չայկայի պրոֆեսիոնալ որակների և դատախազության աշխատանքում թույլ և ուժեղ կողմերը օբյեկտիվորեն գնահատելու՝ նրա կարողության վրա »,-ասել է նա:
Միաձայն որոշումից հետո տեղի է ունեցել երդմնակալության արարողությունը: