Ինչպես ազատվել սպիներից 2 ամսվա ընթացքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժողովրդական ասացվածքն ասում է՝ սպիները գեղեցկացնում են տղամարդուն, և դրանում կա ճշմարտություն: Սակայն, ցավոք, սպիներ կան ոչ միայն ուժեղ սեռի մոտ: Ավելին, կանայք ոչ պակաս մաշկային խնդիրներ են ունենում, նրանց մոտ սպիներ են մնում ծննդաբերությունից, կեսարյան հատումից հետո…

Այս ժողովրդական միջոցը կօգնի կարճ ժամանակահատվածում ազատվել ցանկացած տեսակի սպիներից:

Բաղադրիչները՝

– Դդմի սերմեր

– Ձվի կճեպ

– Ձիթապտղի կամ նուշի յուղ

Պատրաստման եղանակը՝

Նախապես չորացրած և մաքրած դդմի սերմերը մանրացրեք սրճաղացի մեջ և խառնեք մանրացրած ձվի կճեպի հետ: Հարմարության համար կարելի է նախապես բլենդերի մեջ լցնել  սերմերն ու կճեպը, ապա մանրացնել մինչև փոշի դառնալը: Ապա ստացված խառնուրդին պետք է ավելացնել բուսայուղ, որպեսզի պինդ մածուկ դառնա:

Ստացված խառնուրդը պետք է քսել սպիացած հատվածին օրական 2 անգամ: Դրա վրա կարելի է կպչուն ժապավեն ամրացնել: Խառնուրդը կարելի է քսել մեկ ամսվա ընթացքում, սակայն արդյունքն ակնհայտ կլինի միայն 2 շաբաթ անց:




Լրահոս