ԱՄՆ-ում հայտնաբերել են Walt Disney World-ում կոկորդիլոսի զոհ դարձած երեխայի մարմինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

CNN հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ հայտնաբերվել է նախօրեին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում Walt Disney World զվարճանքների այգում կոկորդիլոսի զոհ դարձած 2 տարեկան երեխային մարմինը:

Երեխայի մարմինը հայտնաբերվել է փրկարարական խմբի մասնակիցների կողմից: Որոնողական աշխատանքներին ավելի քան 50 ոստիկան է մասնակցել, ներգրավված են եղել նաև մեկ ուղղաթիռ և ջրային տրանսպորտ:

«Երեխայի մարմինը վնասված չի եղել: Կոկորդիլոսը խեղդել է նրան»,-ասել է Ֆլորիդայի ոստիկանապետը:

Կոկորդիլոսը երեխայի քաշելով դեպի ջուրն էր տարել: Ողբերգության պահին ընտանիքը եղել է արհեստական լճի ափի մոտ:




Լրահոս